Այս բաժնում նյութերի քանակն է: 43 |
Գևորգյան ճեմարանը հոգևոր բարձրագույն ուսումնական հաստատություն է. գտնվում է Էջմիածնում, բացվել է 1874 թ. սեպտեմբերի 28-ին Գևորգ Դ կաթողիկոսի նախաձեռնությամբ և նրա անունով էլ կոչվել է: Ճեմարանի տնօրենը կաթողիկոսն էր, որը գործերը վարում էր ուսումնական խորհրդի և տեսչի միջոցով: Դասավանդող առարկաների թիվը հասնում էր 23-ի, որոնցից կրոնական առարկաները 9-ն էին:
|
Հողին վրա ուրիշինՏունը, որ դուն շինեցիր, Քար է միայն, հող ու կիր: Հողին վրա ուրիշին Ծառը, որ դուն տնկեցիր, Չի տար կյանքի հովանին: Հողին վրա ուրիշին Լույսը, որ դուն վառեցիր, Ցնորք է լոկ ոսկեծիր: Հողին վրա ուրիշին Սերը, որ դուն գրկեցիր, Չի տաքացներ քու հոգին: Եվ հողին մեջ ուրիշին Քու ոսկորները անտեր Ցուրտեն հավետ կը մրսին:
Մուշեղ Իշխան
|
Սարդարապատի ճակատամարտը տեղի է ունեցել 1918 թվականի մայիսի 21-28-ը, Սարդարապատ կայանի (այժմ՝ ք. Արմավիր) շրջակայքում, հայկական կանոնավոր զորամասերի (աշխարհազոի աջակցությամբ) և թուրքական զորաբանակի միջև: Մայիսի 22-28-ը, 7 օր շարունակ, ղողանջել են Էջմիածնի Մայր տաճարի և Արարատյան դաշտի բոլոր գյուղերիեկեղեցիների զանգերը: Հայրենիքն իր որդիներին կռվի էր կանչում: Հայ ժողովուրդը շտապում էր պաշտպանելու իր հայրենիքի վերջին կտորը: Դա վճռորոշ ճակատամարտ էր հայ ժողովրդի համար:
|
1936 թվականի հոկտեմբերին Վիլյամ Սարոյանն իմանալով, որ իր լավագույն բարեկամը՝ Ռուբեն Մամուլյանը, որը գործերով դեռևս ամռանը մեկնել էր Թիֆլիս և Երևան, վերադարձել է, այցելում է նրան՝ Հայաստանի մասին տեղեկություններ իմանալու նպատակով: Ահա այստեղ էլ՝ Ռուբեն մամուլյանի հարկաբաժնում, Վ. Սարոյանը հանդիպում է Չարլի Չապլինին: Տեսնելով նրան՝ մի պահ կարկամում է և դռների արանքում որոշ ժամանակ կանգնած մնում: Ռ. Մամուլյանը, տեսնելով հայրենակցի շփոթմունքը, նրան ներս է հրավիրում և ծանոթացնում Չարլիի հետ:
|
1815թ. Մոսկվայի կենտրոնի Հայկական նրբանցքում բացվեց մի կրթօջախ՝ Լազարյան ճեմարանը, որը կառուցվել էր մեծահարուստ ազնվականներ, հայ ազգային-ազատագրական պայքարի երախտավորներ Լազարյանների միջոցներով ու նախաձեռնությամբ:
|
Սայաթ-Նովային վերագրվող քամանչան, երկարատև ոդիսականից հետո 30-ական թվականներին հանգրվանել է Հայաստանի պատմության պետական թանգարանում: Բավականաչափ լավ պահպանված այդ հնագույն երաժշտական գործիքը, որ զարդարված է սադաֆով, նրբագույն նախշերով, արվեստի իսկական գործ է և չէր կարող պատկանել շարքային մի աշուղի կամ սազանդարի: Սայաթ-Նովային իսկապես վայել քամանչա է դա, որից համարյա մինչև կյանքի վերջին տարիները անբաժան է մնացել <<խալխի նոքարը>>: Վրաց բանաստեղծ Գիորգի Լեոնիձեն հիշում է այսպիսի մի փաստ. Սայաթ-Նովայի ժամանակակից վրացի աբեղա Իոնե Խելեշվիլին էջմիածնից վերադառնալիս Հաղպատի վանքում հյուրընկալվում է տարեց վանականի՝ արդեն վաթսունն անց Սայաթ-Նովայի մոտ և երկար զրույցից ետո խորհուրդ է տալիս նրան հրաժարվել աշխարհիկ երգերից:
|
Այս ապշեցուցիչ կիրճը հանդիսանում է ազգային զբոսայգի՝ Բրայս անվամբ (Bryce Canyon National Park): Գտնվում երկրի հարավ-ավևմուտքում և առաջացել է քայքայվելով, հազարամյակների ընթացքում:
|
Հայոց հայրենիք-բնօրրանը Հայկական բնաշխարհն է,որը գտնվում է Իրանական և Փոքրասիական բարձրավանդակների և Անդրկովկասյան ու Միջագետքի հարթավայրերի միջև: Նրա տարածքը մոտ 400 հազար կմ քառակուսի է:
Մենք հայերս, ծնունդ ենք առել Հայկական լեռնաշխարհում մարդկային հասարակության արշալույսին: Մենք տեսել, ապրել ու անցել ենք մարդկային հասարակության զարգացման բոլոր փուլերը: Մեր մեջքն ուղղվել և հայահունչ է դարձել այս հողի վրա: Մենք հպարտանում ենք, որ երկրագնդի վրա հնչող հնագույն լեզուներից մեկը հայերենն է:
Դաժան է եղել մեր ճակատագիրը: Պատմության սանդուղքներով մենք բարձրացել ենք և՛ հաջողություններով, և՛ կորուստներ տալով: Դարեր շարունակ մենք մարտնչել ենք մեր ազատության ու անկախության համար:
|
Համաձայնվեք, որ <<միայնակ ծառեր>>-ի առանձնահատուկ գեղեցկությունը և՛ զարմանալի, և՛ հիասքանչ է: Ինչ տարօրինակ է դասավորել բնությունը՝ մեկ ծառ մի ամբողջ տարածքի կենտրոնում: Բայց պետք է հասկանալ, որ բնությունը ամեն ինչ հաշվարկել է, այսպիսի ծառերն են փրկում թռչուններին, որտեղ նրանք կարող են թագնվել շոգից: Ներկայացնում եմ այդպիսի ծառեր, որոնց բացակայության դեպքում այս նկարները այդքան էլ գեղեցիկ չէին լինի:
|
|