ՀԵՏԱՔՐՔԻՐ Է



ԹՈՓ ՏԱՍՆՅԱԿ
Շնորհավոր Մարտի 8
Էկրանի գեղեցիկ նկարներ (Մաս 2)
Սիրային նկարներ էկրանի համար
Էկրանի գեղեցիկ նկարներ (Մաս 1)
Էկրանի նկարների հավաքածու՝ ամառ
Լազարյան Ճեմարան
Հայկական ծիրան
Նկարներ, որոնց անհնար է անտարբերությամբ դիտել (34 նկար)
Արարատյան դաշտը իր հրաշքներով
Մարտի ության ծաղիկներ Ձեր էկրանի համար



Վիլյամ Սարոյանը և Չարլի Չապլինը

1936 թվականի հոկտեմբերին Վիլյամ Սարոյանն իմանալով, որ իր լավագույն բարեկամը՝ Ռուբեն Մամուլյանը, որը գործերով դեռևս ամռանը մեկնել էր Թիֆլիս և Երևան, վերադարձել է, այցելում է նրան՝ Հայաստանի մասին տեղեկություններ իմանալու նպատակով: Ահա այստեղ էլ՝ Ռուբեն մամուլյանի հարկաբաժնում, Վ. Սարոյանը հանդիպում է Չարլի Չապլինին: Տեսնելով նրան՝ մի պահ կարկամում է և դռների արանքում որոշ ժամանակ կանգնած մնում: Ռ. Մամուլյանը, տեսնելով հայրենակցի շփոթմունքը, նրան ներս է հրավիրում և ծանոթացնում Չարլիի հետ:

Նյու Յորքի այն համեստ կացարանը, ուր բնակվում էր Չարլի Չապլինը, գտնվում էր Վ. Սարոյանի կացարանի հարևանությամբ: Ամեն երեկո, երբ Չարլին վերադառնում էր նկարահանումներից, տունդարձի ճանապարհին գրեթե միշտ հանդիպում էր Սարոյանին, որը սովորություն ուներ երեկոները մեն-մենակ շրջել փողոցներով, տեսնել հոգսաշատ մարդկանց, նրանց հոգսն ու ցավը հասկանալ: Հաճախ նրանք շրջում էին փողոցներով և տեսնում կյանքից հոգնած մարդկանց, որոնց Չապլինը սիրով բարևում էր, երբեմն կատակում նրանց հետ:

Վ. Սարոյանի սերը դեպի դրամատուգիան, ինչ խոսք, գալիս է Չարլի Չապլինից: Մինչև նրան հանդիպելը, Սարոյաը գրում էր արձակ գործեր: 1930-ականների վերջին Սարոյանը գրեց իր առաջին թատերագրությունները, որոնք հաստատեցին նրա տեղը ամերիկյան դրամատուրգիայում: Երկար տարիներ, մինչև Չապլինի մահը, շարունակվել է նրանց ջերմ բարեկամությունը:

Վ. Սարոյանը հաճախ էր Չապլինին պատմում իր երկրի, իր ժողովրդի մասին, և վերջինս ցանկություն էր հայտնել լինել այնտեղ, էլ ավելի մոտիկից ծանոթանալ հինավուրց այս երկրի և նրա մարդկանց հետ: Վ. Սարոյանը խոստացել էր նրան տանել իր երկիրը:

1943 թվականին Սարոյանը, կնոջ՝ Քերոլի խնդրանքով, մեկնում է Նյու Յորք՝ Չարլզ Մարկուսի հայրական հարկի տակ նշելու Քերոլի ծննդյան տարեդարձը (Չարլզ Մարկուսը Քերոլի որդեգիրն էր և նրան տվել էր իր ազգանունը): Քերոլի հրավերով այստեղ էին հավաքվել ինչպես Սարոյանի, այնպես էլ Քերոլի լավագույն ընկերներն ու բարեկամները, որոնց թվում էին Չարլի Չապլինը, Ունա Օնիլը: Ահա այստեղ էլ Չապլինը ծանոթանում է Ունայի հետ, որը հետագայում դարձել է նրա կինը:

1952 թվականին, երբ Չապլինին իր նկարահանած <<Մսյո Վերդու>>, <<Բեմի լույսերը>>  ֆիլմերի համար վտարում են ԱՄՆ-ից, Սարոյանը խորապես վշտանում է, անմիջապես կապվում է Չապլինի հետ, նրան առաջարկում իր օգնությունը և փորձում նրան՝ դուրս բերել հոգեկան ծանր վիճակից:

1952-1954 թթ. Չապլինը ընտանիքով ապաստանում է Շվեյցարիայում, 1955 թվականին տեղափոխվում Լոնդոն: Երկար տարիներ Սարոյանն ու Ճապլինը չեն հանդիպում: Սարոյանը միշտ հետաքրքրվում է Չապլինով: 1975 թ. մայիսի վերջին Փարիզում պատահաբար հանդիպում են Սարոյանն ու Չապլինը:

Պատահաբար Սարոյանը հյուրանոցի պատուհանից նկատել է մի ծերունու ձեռքին ձեռնափայտ, որը արագ արագ պտտացնելով քայլում էր: Անմիջապես ճանաչելով կանգնեցրել է Չապլինին և ողջ օրը նրանք զրուցել են այն հյուրանոցում, երտեղ Սարոյանն էր բնակվում: Դրանից հետո չեն տեսնվել: Երկու տարի հետ Սարոյանը մամուլից տեղեկացել է, որ մահացել է Չարլի Չապլինը: <<Մանուկի մը պես կու լայի>>, ասել է Սարոյանը:

Այն հարցին, թե որն էր նրանց երկար բարեկամության գաղտնիքը, Վ. Սարոյանը պատասխանել է. <<Բարությունը և նորեն բարությունը, բարեկամեցողությունը>>:

- - -

Աղբյուր՝ http://TS-Blog.do.am


Vk ok
ԱՎԵԼԱՑՄԱՆ ԱՄՍԱԹԻՎ: 09.05.2012  
  ԴԻՏՈՒՄՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ: 3773