Հայկական ամենաընտիր միրգը Արարատյան դաշտում աճող ծիրանն է: Այս միրգն աճում է նաև ուրիշ կողմերում:
Բայց հնուց եկող խոսք է, թե Արարատյան դաշտում աճածը դշխո է, մյուս կողմերում աճողը ծիրանը՝ նաժիշտ: Հայկական ծիրանի անունով օտարները հայաստանն անվանում են ծիրանի երկիր: Հայոց ծիրանն աճում է հունիս-օգոստոսին: Մեր նախնիներն ասում էին , թե ծիրան ուտելով մարդ ազատվում է 12 այլազան հիվանդություններից:
Ասում են, որ ծիրանենին միակ մրգատու ծառն է, որ Նոյ նահապետը տեղավորել է իր տապանի մեջ և պահել ու հասցրել մարդկանց: Համաշխարհային ջրհեղեղի տակ շատ մրգեր են մնացել ու ոչնչացել, փրկվել է միայն ծիրանը: Դրա համար էլ մրգերի մեջ այն ամենաընտիրն է ու ամենալավը:
Հայկական մրգերից երկրորդը խաղողն է, երրորդը՝ դեղձը:
- - -
Աղբյուր՝ TS-Blog.do.am
|