Հողին վրա ուրիշինՏունը, որ դուն շինեցիր, Քար է միայն, հող ու կիր: Հողին վրա ուրիշին Ծառը, որ դուն տնկեցիր, Չի տար կյանքի հովանին: Հողին վրա ուրիշին Լույսը, որ դուն վառեցիր, Ցնորք է լոկ ոսկեծիր: Հողին վրա ուրիշին Սերը, որ դուն գրկեցիր, Չի տաքացներ քու հոգին: Եվ հողին մեջ ուրիշին Քու ոսկորները անտեր Ցուրտեն հավետ կը մրսին:
Մուշեղ Իշխան
- - -
Աղբյուր՝ http://TS-Blog.do.am
|