ՀԵՏԱՔՐՔԻՐ Է



ԹՈՓ ՏԱՍՆՅԱԿ
Շնորհավոր Մարտի 8
Սիրային նկարներ էկրանի համար
Էկրանի գեղեցիկ նկարներ (Մաս 2)
Էկրանի գեղեցիկ նկարներ (Մաս 1)
Լազարյան Ճեմարան
Էկրանի նկարների հավաքածու՝ ամառ
Հայկական ծիրան
Նկարներ, որոնց անհնար է անտարբերությամբ դիտել (34 նկար)
Մարտի ության ծաղիկներ Ձեր էկրանի համար
Արարատյան դաշտը իր հրաշքներով



Արարատյան դաշտը իր հրաշքներով

Արարատյան դաշտը Հայկական լեռնաշխարհի ամենագողտրիկ հատվածն է: Ունի եռանկյունու ձև, տարածվում է Արաքս գետի միջին հոսանքի շրջանում: Հայկական ընդարձակ հարթավայրերից է, շրջապատված է Արագած, Արայի, Մեծ ու Փոքր Մասիսների լեռնագագաթներով և Գեղամա, Հայկական պար լեռնաշղթաներով: Ունի ավելի քան 200 կմ երկարություն և 20-45 կմ լայնություն, զբաղեցնում է 6600 կմ քառակուսի տարածություն: Բարձրությունը ծովի մակերևույթից 800-1000 մետր է:

Արարատյան դաշտի միջով հոսում է Արաքս (Երասխ) գետը, որը դաշտը բաժանում է երկու մասի: Այժմ աջ մասն ամբողջովին  մտնում է Թուրքիայի և Իրանի Իսլամական Հանրապետության կազմի մեջ, ձախակողմյանը՝ Հայաստանի Հանրապետության և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության մեջ: Կլիման ցամաքային է, արևոտ, չոր՝ 4-5 ամիս  տևող շոգ ամառով: Ամառվա տապը զովացնում են իրիկնապահին և գիշերները փչող քամիները, որոնք կոչվում են Լուսավորչի քամի: Ունի կարճատև, փոփոխական գարուն, տաք ու տևական աշուն: 

Մի ժամանակ Արարատյան դաշտի  զարդն է կազմել հայկական հռչակավոր ներկը՝ որդան կամրիրը, որ ստանում էին դաշտի սեզերի վրա աճող միջատներից: Ուշ միջնադարում հայերս կորցրել ենք որդան կարմիր ստանալու գաղտնիքը և այժմ փորձեր են կատարվում վերագտնելու այն: Այդ սքանչելի ներկով ոչ միայն թանկարժեք հանդերձներ էին ներկում, այլև նրանով ծաղկում՝ գունազարդում էին հայոց մագաղաթյա ձեռագրերը:

Արարատյան դաշտի փառաբանված պտուղը ծիրանն է: Ընտիր են նաև այստեղ աճող խաղողը, դեղձը, սալորը, սերկևիլը, բալը, կեռասը, փշատը, և այլ պտուղներ ու բանջարեղեն: Եթերայուղատու բույսերից է դաշտում աճող խորդենին:

Արարատյան դաշտում և նրան հարող տարածքներում են հիմնադրվել տարբեր դարերում փառաբանված Հայաստանի 12 մայրաքաղաքներից 9-ը՝ Արմավիրը, Երվանդաշատը, Արտաշատը, Վաղարշապատը, Դվինը, Բագարանը, Շիրակավանը (Երազգավորսը), Անին, Երևանը:

Արարատյան դաշտի փառահեղ, մինչև այժմ չգերազանցված նկարագրությունը տվել է V-VI դարերի հայ անվանի պատմիչ Ղազար Փարպեցին իր <<Հայոց պատմություն>> գրքում:

- - -

Աղբյուր՝ http://TS-Blog.do.am


Vk ok
ԱՎԵԼԱՑՄԱՆ ԱՄՍԱԹԻՎ: 31.05.2012  
  ԴԻՏՈՒՄՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ: 6841