Հայոց հայրենիք-բնօրրանը Հայկական բնաշխարհն է,որը գտնվում է Իրանական և Փոքրասիական բարձրավանդակների և Անդրկովկասյան ու Միջագետքի հարթավայրերի միջև: Նրա տարածքը մոտ 400 հազար կմ քառակուսի է:
Մենք հայերս, ծնունդ ենք առել Հայկական լեռնաշխարհում մարդկային հասարակության արշալույսին: Մենք տեսել, ապրել ու անցել ենք մարդկային հասարակության զարգացման բոլոր փուլերը: Մեր մեջքն ուղղվել և հայահունչ է դարձել այս հողի վրա: Մենք հպարտանում ենք, որ երկրագնդի վրա հնչող հնագույն լեզուներից մեկը հայերենն է:
Դաժան է եղել մեր ճակատագիրը: Պատմության սանդուղքներով մենք բարձրացել ենք և՛ հաջողություններով, և՛ կորուստներ տալով: Դարեր շարունակ մենք մարտնչել ենք մեր ազատության ու անկախության համար:
Կարելի է ասել, որ մեր գոյամարտը, մեր Ավարայրը եղել են ոչ միայն 451 թվականի մայիսի 26-ը, այլև մեր ապրած ամբողջ ժամանակաշրջանը, մեր աշխարհ գալու առաջին օրից մինչև այժմ: Այո, մեր Ավարարը շարունակվում է մինչև հիմա: Հետևում ենք թողել Երվանդունիների, Արտաշեսյանների, Արշակունիների, Բագրատունիների թագավորությունները, Կիլիկյան Հայաստանը, և եկել ոտք ենք դրել քրիստոնեական թվականության երկրորդ հազարամյակի շեմին: Օտարները հալածել են մեզ, քշել մեզ մեր բնօրրանից: Այդ պատճառով էլ մեզանից շատերը հայտնվել են աշխարհի գրեթե բոլոր միջօրեականներում: Բայց հայն ինչքան էլ հետ ու առաջ շարժվի այս մոլորակի վրա, ինչպիսի հետքեր էլ թողնի աշխարհի ուրիշ կողմերում, նրա սրբազան հանգրվանը մնալու է Մասիսի չորս բոլորքը տարածվող աշխարհամասը, որը կոչվում է Հայաստան:
Հայոց բնօրրան-հայրենիք է համարվում նաև՝ մի մասով Հայկական լեռնաշխարհի մեջ մտնող Կիլիկյան Հայաստնը, որի տարածքը մոտ 40 հազար կմ քառակուսի էր և որի 500 կիլոմետրանոց ափերը ողողում էին Միջերկրականի ջրերը:
* * *
Երկրագնդի վրա ապրում են շուրջ 6 հազար ազգեր, գոյություն ունեն 241 մեծ և փոքր պետություններ:
* * *
Ժամանակակից մարդու հեռավոր նախնիները Հայաստանի տարածքում հայտնվել են գրեթե 1 միլիոն տարի առաջ: Անցումը նախամարդուց ժամանակակից մարդուն և վերջինիս ձևավորումը հիմնականում ընթացել է վերջին 100 հազար տարվա ընթացքում:
* * *
Իտալիայի մայրաքաղաք Հռոմի կենտրոնական փողոցներից մեկի պատին փորագրված է մի վիթխարի քարտեզ, որը պատկերում է 2000 տարի առաջ Հռոմի կայսրությունը և նրա հզոր հարևաններին, դրանց թվում է Հայաստանը:
- - -
Աղբյուր՝ http://TS-Blog.do.am