Արդեն մի ռեյս ջնջեցի երկար գրածս որովհետև սրտովս չէր, փորձեմ այս անգամ միտքս ճիշտ շարադրել:)
Արդեն երկար ժամանակ է, ինչ ուսումնասիրում եմ հայկական բլոգերը: Ավելի շատ հետաքրքրվում եմ աղջիկների բլոգերով: Չեմ ասում, որ տղաներինը անհետաքրքիր է, բայց սա իմ կարծիքն ու ընտրությունն է՝ աղջիկները ավելի բովանդակալից և հետաքրքիր են կարողանում ներկայացնել ցանկացած միտք...Ինքս ունեմ իմ լավագույն բլոգերների ցուցակը, որոնց ամեն օր այցելում եմ: Գիտեմ բլոգեր, որտեղ շաբաթներով նորություններ չեն ավելացվում, բայց կարդալով և վերհիշելով հին գրառումները հասկանում ես, որ չես կարող լքել տվյալ բլոգը: Չեմ ուզում կոնկրետ անուններ տալ, բայց դեռ ժամանակ կլինի թվարկելու դրանք: Երևի այն բլոգները, որոնք վարում են տղաները և ես հետևում եմ 3 հատ են: Աղջիկներինը ավելի շատ քան տղաներինը: Չգիտեմ էլ ինչ ասեմ տղեք ջան մի հատ վերանայեք Ձեր բլոգները, կարծում եմ ուշադիր նայելու դեպքում շատ թերություններ կգտնեք:
Ու ես չեմ նայում ո՛չ դիզայնին ո՛չ էլ հարթակին ինձ ավելի շատ հետաքրքրում է պարունակությունը և եթե այն բացակայում է ուրեմն դա ինձ չի հետաքրքրի:
Մտքիս ինչ եկավ արագ արագ գրեցի երևի էն գրառումներից է, որ իմ միտքն է այլ ոչ տեղեկություն...ու չգիտեմ հետաքրքրեց թե չէ, բայց ես դեռ իմ մտքերը կգրանցեմ :))))))))
|