Բոլորս իհարկե ծանոթ ենք գուգլի թարգմանչին և որպես թարգմանող ծրագիր օգտագործում ենք հենց դա: Մեծամասնությունը թարգմանում է անգլերենից-հայերեն, մյուսները ռուսերենից-հայերեն և հակառակը: Բայց ցավոք սրտի գուգլը հաճախ է սխալ թարգմանում: Դրա համար խորհուրդ եմ տալիս օգտվել հայկական ISMA օնլայն թարգմանչից, այն ոչ միայն թարգմանում այլև ուղղում է տառասխալները: Այստեղ կան և՛ առավելություններ և թերություններ: Թարգմանիչը թույլ է տալիս նաև արևելահայերեն-արևմտահայերեն-անգլերեն լեզուներով թարգմանություններ իրականացնել, ինչպես նաև արևելահայերեն-արևմտահայերեն գրված տեքստերը սրբագրել ու վերլուծել: Եթե անհրաժեշտ է թարգմանել այլ ուղղություններով ապա հարկավոր է ընտրել թարգմանության ուղղությունը մենյուից: Կայքը թույլատրում է առանց լրացուցիչ(KDWIN և այլն) ծրարերի օժանդակության հայերեն տեքստ ներմուծել. այդ նպատակով պետք է գլխավոր պատուհանում ընտրել Հայերեն(Esc) վերահսկիչ դաշտը կամ սեղմել Esc կոճակը: Այս միջոցից կարելի է օգտվել կայքի այն էջերում, որտեղ հայերեն լեզվով տեքստ ներմուծելու անհրաժեշտություն կա:
Ի տարբերություն այլ ցանցային բառարանների՝ այս կայքի բառարանը բացատրական է: Բառարանային ռեժիմն ավտոմատ միանում է, երբ տեքստ թարգմանելու աշխատատիրույթ որևէ բառ է ներմուծվում:
Translator.am թարգմանիչ կայքը նաև կարևոր լեզվական և իմաստային ինֆորմացիա է տրամադրում: Եթե նախադասությունը քերականական, իմաստային կամ կառուցվածքային սխալներ է պարունակում, ապա համակարգը դրանք ուղղելու վերաբերյալ առաջարկներ է ներկայացնում:
Translator.am թարգմանիչ կայքը թույլատրում է նաև նախադասություն վերլուծել՝ պարզել նախադասությունը կազմող բառերի խոսքի մասային պատկանելիությունը, քերականական հատկանիշները՝ դեմքը,թիվը,ժամանակը,ինչպես են նախադասության մեջ բառերն իրար լրացնում և այլն:
Կայքը շատ պարզ և հարմարավետ է: Գործում է անգլերեն և հայերեն լեզուներով: