Կոշիկների հայ վարպետ Մամիկ Մալխասյանի հարցազրույցը
Համեստ, ինքնատիպ ու տաղանդավոր անձնավորություն....Մամիկ Մալխասյան: Նրա պատվիատուների ցուցակում են տարբեր պետությունների նախագահներ, միջազգային ճանաչում ունեցող աստղեր, արաբական շեյխեր՝ իրենց զարմիկներով, հայ աստղերից՝ Ֆելիքս Խաչատրյանը, Հովհաննես Ազոյանը, Վահրամ Պետրոսյանը, Լիլիթ Հովհաննիսյանը, Յանա Դանիելյանը և շատ ու շատ ուրիշներ: Այժմ նա աշխատանքներ է կատարում Ռամզամ Քադիրովի ու Քիմ Քարդաշյանի համար...
Նա ստեղծում է աշխարհում նմանը չունեցող, բացառիկ կոշիկներ...
Daily.ամ-ի հետ հարցազրույցում Մամիկը մանրամասնեց, որ կոշիկներով ու դիզայնով զբաղվում է 1994 թվականից, սակայն դիզայներական մասնագիտություն չունի ու հատուկ չի սովորել, քանի որ ինքն անձամբ էլ գիտի, թե ինչ է ուզում, ինչ է տեսնում, անհրաժեշտ տեղեկություններ է քաղում կարդալով, իսկ նրբությունները սովորել է իտալացի կոշկագործներից, որոնք մինչ օրս ձեռքի աշխատանք են ներկայացնում: Որպես ներշնչանք՝ Մալխասյանի համար եղել են Օլգա Բերլուտի կոշիկները. Նա աշխարհում միակ, նման ճանաչվածություն ունեցող կոշկակարն է, որի աշխատանքները, համաձայն հայ վարպետի խոսքերի, անհնարին է շփոթել, դրանք կոշիկներ չեն, այլ արվեստի գործ, կտավներ...
Այն հարցին, թե արդյոք ոճաբանի մասնագիտությունը կայացած է Հայաստանում, Մամիկը պատասխանեց, որ դեռևս ոչ, սակայն միտում նկատվում է, պարզապես Հայաստանում շատերը չեն ուզում մասնագիտանալ այդ գործում, քանի որ սկզբնական շրջանում շահույթ չի բերի: Իսկ հայ աղջիկների հագուկապում երբեմն նկատվող անճաշակության պատճառը նախ համարում է բավարար ֆինանսի բացակայությունը, ապա նաև այն հանգամանքը, որ հայուհիները հաճախ են հանգնվում ոչ թե իրենց, այլ իրենց եղբայրների կամ էլ ընկերոջ համար:
Մեր զրույցն ավարտելով՝ Մամիկը նշեց, որ սուր առաջամասով բարձրակրունկ կանացի կոշիկները դասական են ու միշտ էլ նորաոճ կլինեն, այս տարի նորաձև են լաքից, ինչպես նաև վառ գույներով ու դրանց համակցումներով աչքի ընկնող կոշիկները: Հայ աստղերից նա առավել ոճային է համարում Հովհաննես Ազոյանին: