Հայոց հայրենիք-բնօրրանը Հայկական բնաշխարհն է,որը գտնվում է Իրանական և Փոքրասիական բարձրավանդակների և Անդրկովկասյան ու Միջագետքի հարթավայրերի միջև: Նրա տարածքը մոտ 400 հազար կմ քառակուսի է:
Մենք հայերս, ծնունդ ենք առել Հայկական լեռնաշխարհում մարդկային հասարակության արշալույսին: Մենք տեսել, ապրել ու անցել ենք մարդկային հասարակության զարգացման բոլոր փուլերը: Մեր մեջքն ուղղվել և հայահունչ է դարձել այս հողի վրա: Մենք հպարտանում ենք, որ երկրագնդի վրա հնչող հնագույն լեզուներից մեկը հայերենն է:
Դաժան է եղել մեր ճակատագիրը: Պատմության սանդուղքներով մենք բարձրացել ենք և՛ հաջողություններով, և՛ կորուստներ տալով: Դարեր շարունակ մենք մարտնչել ենք մեր ազատության ու անկախության համար: