ՀԵՏԱՔՐՔԻՐ Է



ԹՈՓ ՏԱՍՆՅԱԿ
Շնորհավոր Մարտի 8
Սիրային նկարներ էկրանի համար
Էկրանի գեղեցիկ նկարներ (Մաս 2)
Էկրանի գեղեցիկ նկարներ (Մաս 1)
Լազարյան Ճեմարան
Էկրանի նկարների հավաքածու՝ ամառ
Հայկական ծիրան
Նկարներ, որոնց անհնար է անտարբերությամբ դիտել (34 նկար)
Մարտի ության ծաղիկներ Ձեր էկրանի համար
Արարատյան դաշտը իր հրաշքներով



Հայաստանի Հանրապետությունը

Հայաստանի Հանրապետությունը (ՀՀ) կազմավորվել է 1991 թվականի սեպտեմբերի 21-ին: Տարածությունը՝ 29,8 հազար կմ քառակուսի է: Բնակչությունը՝ 3 միլիոն: Բնակչության 98,5 տոկոսը հայեր են: Մայրաքաղաքը՝ Երևան: Պետական լեզուն հայերենն է: Հայաստանի Հանրապետությունում կա 953 գյուղ և 48 քաղաք:

ՀՀ տարածքը զբաղեցնում է Հայկական լեռնաշխարհի հյուսիսարևելյան ոչ մեծ մասը: Տարածությունը կազմում է երկրագնդի ցամաքի 0,02 տոկոսը, Ասիա աշխարհամասի՝ 0,7 տոկոսը: Ձգվում է հյուսիս-արևմուտքից հարավ-արևելք մոտ 360 կմ երկարությամբ: Արևմուտքից արևելք լայնությունը  մոտ 200 կմ է:  Սահմանակից է Իրանի Իսլամական Հանրապետությանը, Թուրքիային, Ադրբեջանին, Վրաստանին, Ադրբեջանի կազմի մեջ մտնող Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը: Սահմանները ցամաքային են: Սահմանագծի երկարությունը 1422 կմ է, հեռավորությունը Սև ծովից՝ 145 կմ, Կասպից ծովից՝ 175 կմ, Միջերկրական ծովից՝ 750 կմ, Պարսից ծոցից՝ մոտ 1000 կմ:

ՀՀ գետերը պատկանում են Արաքսի(ՀՀ տարածքի 76,4 տոկոսը) և Կուրի (23,6 տոկոսը) ավազաներին: ՀՀ-ում կան 9480 գետ ու գետակ, որից 9100-ը մինչև 10 կմ, 318-ը՝ 10-25 կմ, 57-ը՝ 26-100 կմ, 5-ը՝ (Արաքս, Ախուրյան, Դեբեդ, Հրազդան, Որոտան) մինչև 200 կմ երկարությամբ:

1918 թվականի մայիսի 28-ին հռչակվեց Հայստանի Հանրապետությունը, որը  գոյատևեց մինչև 1920 թվականի դեկտեմբերի 2-ը, երբ ստեղծվեց  Հայկական Խորհրդային Սոցիալիստական  Հանրապետությունը: Վերջինս, որը մտնում էր ԽՍՀՄ կազմի մեջ և կիսով չափ էր անկախ, գոյատևեց մինչև 1991 թվականի սեպտեմբերի 21-ը: Խորհրդային իշխանության տարիներին, չնայած հայ ժողովուրդը  մեծ կորուստներ կրեց, բայց փոքրիկ Հայաստանը զարգացավ ու դարձավ հզոր երկիր հզոր արդյունաբերությամբ և զարգացած գյուղատնտեսությամբ: Անկախություն ձեռք  բերելուց հետո, 1991-2000 թվականներին Հայաստանն ապրեց ծանր տնտեսական ճգնաժամ: Տնհտեսությունը քայքայվեց, ժողովրդի մի մասը բռնեց արտագաղթի ճամփան: Հազարամյակի վերջում կառավարությունը միջոցներ է ձեռնարկում երկիրը ոտքի կանգնեցնելու, ժողովրդի սոցիալական վիճակը բարելավելու համար:

Հայաստանի Հանրապետության տարածքը բաժանվում է 10 մարզի՝ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց Ձորի, Տավուշի:

ՀՀ դրոշը եռագույն է՝ կարմիր, կապույտ, նարնջագույն՝ հավասար շերտերով: ՀՀ զինանշանի կենտրոնում, վահանի վրա պատկերված ՝ Արարատ լեռը՝ Նոյյան տապանով և հին Հայաստանի 4 թագավորությունների զինանշաններով:

- - -

Աղբյուր՝ http://TS-Blog.do.am


Vk ok
ԱՎԵԼԱՑՄԱՆ ԱՄՍԱԹԻՎ: 28.05.2012  
  ԴԻՏՈՒՄՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ: 2582