Հաճախ օրենքը թույլատրում է այն, ինչ թույլ չի տալիս պատիվը: [Սորեն]
Երբ զգալիորեն փոխվում են ժամանակները, այնժամ որոշ օրենքների փոփոխության անհրաժեշտություն է առաջանում: [Վոլտեր]
Օրենքը պետք է լինի խիստ, իսկ մարդիկ ներողամիտ: [Վովենարգ]
Խիղճը օրենքների օրենքն է: [Լամարթին]
Համընդհանուր օրենքը՝ օրենքների օրենքը հաջորդականության օրենքն է. քանզի վերջին հաշվով ի՞նչ է ներկան, եթե ոչ անցյալի ընձյուղը: [Ուիթմեն]
Որտեղ վերջանում են օրենքները, այնտեղ սկսվում է բռնակալությունը: [Փիթ]
Չկա ավելի արդար օրենք, որպեսզի միշտ ոճրագործը ինքը կործանվեր թրից: [Օվիդիոս]
Չափից դուրս թույլ օրենքներին ենթարկվում են հազվադեպ, իսկ չափից դուրս խիստ օրենքները հազվադեպ են ի կատար ածվում: [Ֆրանկլին]
Պատիժը հանցանքին հատևում է կրկնախոս: [Հորացիոս]
Որտեղ իշխում է ուժը, այնտեղ օրենքն անզոր է: [Մաքսվել]
Ներելն ավելի արիություն է, քան պատժելը: [Գանդի]
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ: [Գանդի]
Դատավորների չափավորությունը՝ սեր է դեպի իրենց բարձր դիրքը: [Լառոշֆուկո]
Մարդիկ դատապարտում են անարդարությունը ոչ այն պատճառով, որ ատում են, այլ վախենում են, թե կվնասի իրենց շահերին: [Լառոշֆուկո]
Հանցանքներ կան, որոնք իրենց փայլով, ծավալով և բացառիկությամբ մեր աչքին դառնում են ներելի, նույնիսկ պանծալի. պետական գանձարանի կողոպուտը անվանում են ճարպկություն, իսկ օտար հողերի անարդար զավթումը՝ նվաճում: [Լառոշֆուկո]
Կենտրոնացում ահա թե որն է ուժի գաղտնիքը: [Էմերսոն]
Լավ արարքում միշտ էլ կա թե բարություն և թե ուժ այն կատարելու համար: [Մոնտեսքյո]
Իշխանավորները իրենց երկար ձեռքերով հաճախ նվազ վտանգավոր են, քան նրանց կարճ ձեռքերով սենեկասպասավորները: [Լիխտենբերգ]
Նրանց ուժը, ովքեր կառավարում են, իրականում ոչ այլ ինչ է, եթե ոչ ուժը նրանց, ովքեր թույլ են տալիս կառավարել իրենց: [Ռեյնալ]
Իշխանության միակ առավելությունն այն է, որ նա կարող է բարերարություն անել բոլորին: [Գրասիան]
Գերագույն իշխանության թուլությունը ժողովրդական աղետներից ամենասարսափելին է: [Նապոլեոն I]
Իշխելով ուրիշներին, մարդը կորցնում է սեփական ազատությունը: [Բեկոն]
Շողոքորթում են նրա համար, որ իշխեն հնազանդության քողի տակ: [Չեստերֆիլդ]
Եթե ուժը միանա արդարության հետ, հապա ի՞նչը կարող է լինել հզոր այդ միությունից: [Էսքիլես]
Որտեղ իշխում է ուժը, այնտեղ օրենքն անզոր է: [Մենանդրոս]
Կյանքում եթե անգամ բարձր դիրք ես զբաղեցնում, բոլորի հետ հավասարի նման եղիր: [Մենանդր]
Նրանց, ովքեր հրապուրում են մարդկանց նվաճելու աշխարհը, հարկավոր չէ ոչ արդարություն, ոչ գթասրտություն: [Բայրոն]
Սեփական ուժի գիտակցությունը մեծացնում է այն: [Վովենարգ]
Տոկունության մեջ ավելի ազնվություն կա, քան ուժի: [Ռեսքին]
- - -
Աղբյուր՝ TS-Blog.do.am