Օրինավորը նա է, ով իր իրավունքը չափում է իր պարտքերով: [Լակորդեր]
Ոչ ոք բնությունից իրավունք չի ստացել կարգադրելու ուրիշներին: [Դիդրո]
Արտոնության մերժումը իրավունքների սահմանափակում չէ: [Կուպեր]
Որպեսզի երկիրը կարողանա ապրել, հարկավոր է, որ իրավունքներն ապրեն [Միցկևիչ]
Ոչ թե իրավունքն է ծնում պարտքը, այլ պարտքը իրավունք: [Շատոբրիան]
Ծովն ու օդը օգտակար են բոլորին, դրա համար օվկիանոսի սեփականության իրավունքը չի, կարող պատկանել մի ժողովրդի: [Եղիսաբեթ]
Պատիվն ու իրավունքը հաստատվում են բանականության, և ոչ թե զենքի միջոցով: [Զեյմե]
<<Բռունցքի իրավունքը>> նույնքան անհեթեթ է, որքան, ասենք, կլոր քառակուսին կամ քառակուսի շրջանը: [Զեյմե]
Երբ մնացած բոլոր իրավունքները բռնադատված են, ապստամբության իրավունքը դառնում է անվիճելի: [Փեյն]
Վատ օրենքները բռնակալության վատթար տեսակն են: [Բյորք]
Չկա օրենք, որ բոլորի սրտովը լինի: [Կատո Ավագ]
Յուրաքանչյուր ոք սեփական կարծիքի լիակատար իրավունք ունի մի պայմանով, որ այն համընկնի մերին: [Հենրի Շոու]
Որոշ պետություններում օրինականությունը զգեստավորում ենայնպիսի ձևով, որ նա դառնում է անօրենությունից ավելի սարսափոլի: [Զեյմե]
Օրենքը օրենք չի կարող լինել, եթե նրա ետևում չկա գործադրելու կարող ուժ: [Հարֆիլդ]
Օրենքը զուր գոյություն ունի նրանց համար, ովքեր չունեն ո՛չ արիություն, ո՛չ միջոցներ նրան պաշտպանելու: [Մաքռլեյ]
Արդարամիտ մարդու բարոյական հատկանիշները լիովին փոխարինում են օրենքներին: [Մանանդրոս]
Յուրաքանչյուր մարդ պետք է որոշ չափով օրենքներ իմանա. եթե նա գիտի դրանք բավականաչափ, որպեսզի դրանց ճանկը կընկնի, նրանից լավ փաստաբան դուրս կգա: [Հենրի Շոու]
Հատկապես այն պատճառով, որ րիերի կարգը ձգտում էմշտապես խախտել մարդկանց միջև եղած հավասարությունը, օրենսդրության զորությունը պետք է մշտապես ուղված լինի դեպի սյդ հավասարության պահպանումը: [Ժան Ժակ Ռուսո]
Չկա ավելի, վնասակար կենդանի, քան օրենքներին չհետևող մարդը: [Սավոնարոլա]
Որոշ չգրված օրենքներ ավելի ամուր են բոլոր գրվածներից: [Սենեկա Ավագ]
Օրենքը պետք է լինի հակիրճ, որպեսզի այն հեշտությամբ հիշեն նաև անիրազեկ մարդիկ: [Սենեկա Կրտսեր]
Օրենքը ծռում է այն կողմ, ուր հաճելի է թագավորին: [Սերվանտես]