Կարգադրելու իրավունք տալիս է միայն հնազանդությունը: [Էմերսոն]
Գործի մասին դատիր ըստ արդյունքի: [Օվիդիոս]
Իրավունքի նպատակը խաղաղության ապահովումն է, նրան, հասնելու միջոցը պայքարը: [Իրվինգ]
Կա իմաստունի իրավունք, սակայն ուժեղի իրավունք չկա: [Ժուբեր]
Երբ շաչում է զենքը, օրենքները լռում են: [Ցիցերոն]
Սարսռող անմեղությունը մեղադրական դատավճիռ է դատավորին: [Պուբլիլիոս Սիրոս]
Դատավորները պիտի հիշեն, որ իրենց գործն օրենքը մեկնաբանելն է, այլ ոչ թե այն պարգևելը: [Բեկոն]
Ուժերի իրավունքը ամենամեծ իրավազրկությունն է: [Էբներ Էշենբախ]
Իմաստուն մարդիկ գիտեն, որ անբանական օրենսդրությունը նման է ավազե պարանի, որ ցրիվ է գալիս դեռ ոլորել փորձելիս: [Էմերսոն]
Նախքան դատապարտելը միշտ պետք է մտածել, չի՞ կարելի արդյոք արդարացում գտնել: [Լիխտենբերգ]
Ձեր և ուրիշների մեջ հարգեք մարդկային անհատականությունը: [Պիսարև]
Լավ օրենքները վատ բարքերի ծնունդ են: [Տակիտոս]
Ուժը որտեղ բացակայում է, այնտեղ իրավունքը չքանում է: Որտեղ նա հայտնվում է, այնտեղ իրավունքը սկսում է փայլել: [Բարես]
Կա խստության ավելցուկ և ներողամտության ավելցուկ, որոնցից պետք է միանման խուսափել: [Ժան Ժակ Ռուսո]
Անօգուտ օրենքները թուլացնում են անհրաժեշտ օրենքնրը: [Մոնտեսքյու]
Օրենքը միատեսակ է՝ ի՛նչ առավոտյան, ի՛նչ երեկոյան: [Հերբերտ]
Տնային բռնակալը հաճախ մարդկանց մեջ ստրուկ է դառնում: [Պուբլիլիոս Սիրոս]
Ամենից լավ ու ամենից լիակատար մենք իրավունքը կիրառում ենք, որբ այն կիրառում ենք պարտքից րդված: [Բուդե]
Սուտը որքան էլ ուժեղանա, երբեք չի կարող վերաճել ճշմարտության: [Թագոր Ռաբինդրանատ]
Վատ կառավարությունների ժամանակ օրենքները մշտապես օգտակար են ունևորների ու բնասակար նրանց համար, ովքեր ոչինչ, չունեն: [Ժան Ժակ Ռուսո]
Երկչոտ օրենքը, իբրև կանոն, վատ օրենք է: [Մերսյե]
Սեփական աչքում արդարանալու համար մենք հաճախ մեզ համոզում ենք, որ մեր ուժից վեր է հասնել նպատակին, իսկ իրականում մենք ոչ թե անզոր ենք, այլ անկամ: [Լառոշֆուկո]
Փոխզիջումը, որ իրենից ներկայացնում է սոսկ մի իրավունքից կամ բարիքից հրաժարում ուրիշը պահպանելու հույսով, շատ հաճախ վերջանում է երկուսի կորուստով: [Թրայոն Էդվարդս]