Այս ժամանակաձևը ցույց է տալիս ներկայում խոսելու պահին ընթացքի մեջ գտնվող գործողություն
Կազմվում է to be օժանդակ բայի ներկա ձևերով` am, is, are և բայի չորրորդ հիմքով:
Օրինակ՝ to learn-սովորել
| I am learning | We are learning | 
| You are learning | You are learning | 
| He, She, It is learning | They are learning | 
 
 Օրինակ նախադասություններով՝
Հաստատական՝ They are learning English now.   |   Նրանք հիմա անգլերեն են սովորում:
Հարցական՝ Are they learning English now?    |    Նրանք սովորում են անգլերեն հիմա?
Ժխտական՝ They are not(aren't) learning English now.    |    Նրանք հիմա անգլերեն չե'ն սովորում:
Present continuous-ի հետ օգտագործվող ժամանակի մակբայներն են՝
now-հիմա
at this moment-այս պահին
just/right now-հենց հիմա
Անգլերենում կան բայեր, որոնք շարունակական ձև չեն ընդունում, դրանք են՝
1. Զգայական ընկալում արտահայտող բայերը՝ see,hear,smell,taste, բացառությամբ look և feel բայերի:
2. Զգացմունք արտահայտող բայերը և նշվածները՝
like-դուր գալ
love-սիրել
hate-ատել
want-ցանկանալ
need-կարիք ունենալ
prefer-գերադասել
know-իմանալ,ճանաչել
realise-հասկանալ
suppose-ենթադրել
mean-նշանակել
understand-հասկանալ
belive-հավատալ
remember-հիշել
belong to-պատկանել
contain-պարունակել
consist of-բաղկացած լինել
depend on-կախված լինել
seem-թվալ
		
	
Թեգեր: