Այս ժամանակաձևը ցույց է տալիս ներկայում պարբերաբար կատարվող գործողություն կամ մշտական վիճակ:
Համընդհանուր ճշմարտությունների մասին խոսելիս ևս արտահայտվում ենք present simple ժամանակաձևով:
Այն կազմվում է բայի առաջին հիմքով առանց to մասնիկի(infinitive): Միայն երրորդ դեմք եզակի թվում ավելացնում ենք s կամ es վերջավորությունները:
Օրինակ՝ to write-գրել
Singular-եզակի |
Plural-հոգնակի |
I write |
We write |
You write |
You write |
He, She, It writes |
They write |
Այս ժամանակաձևի հետ օգտագործվում են հետևյալ ժամանակի մակբայները՝
հաճախ-often
սովորաբար-usually
միշտ-always
հազվադեպ-seldom-rarely
երբեք-never
ամեն...-every (ամեն օր-every day)
ընդհանրապես-generally
երբեմն-sometimes
Թեգեր:
անորոշ, simple, Present, ներկա