Գործողություն ցույց տվող բառերը կոչվում են բայեր: Ագլերենում բայի քերականական հատկանիշները հետևյալն են.
ժամանակ-tense
կերպ-aspect
սեռ-voice
եղանակ-mood
Ինչպես բոլոր լեզուներում այնպես էլ անգլերենում բայն ունի 3 ժամանակ.
ներկա-present
անցյալ-past
ապառնի-future
Եթե ժամանակը ցույց էր տալիս, թե երբ է կատարվել գործողությունը , ապա կերպը ցույց է տալիս , թե ինչպես է կատարվում գործողությունը՝ պարբերաբար անորոշ ժամանակում, թե խոսելու պահին ընթացքի մեջ: Համապատասխան ունենք երկու կերպ՝
1. անորոշ-infinitive(simple) , որը ցույց է տալիս, որ գործողությունը կատարվում է պարբերաբար:
2.շարունակական-continuous , որը ցույց է տալիս, որ գործողությունը կատարվում է խոսելու պահին:
Ժամանակը և կերպը միավորվոլով կազմում են անգլերենի կերպաժամանակային ձևերը-tense forms`