ՀԵՏԱՔՐՔԻՐ Է



ԹՈՓ ՏԱՍՆՅԱԿ
Շնորհավոր Մարտի 8
Էկրանի գեղեցիկ նկարներ (Մաս 2)
Սիրային նկարներ էկրանի համար
Էկրանի գեղեցիկ նկարներ (Մաս 1)
Էկրանի նկարների հավաքածու՝ ամառ
Լազարյան Ճեմարան
Հայկական ծիրան
Նկարներ, որոնց անհնար է անտարբերությամբ դիտել (34 նկար)
Արարատյան դաշտը իր հրաշքներով
Մարտի ության ծաղիկներ Ձեր էկրանի համար



Գևորգյան Ճեմարան

Գևորգյան ճեմարանը հոգևոր բարձրագույն ուսումնական հաստատություն է. գտնվում է Էջմիածնում, բացվել է 1874 թ. սեպտեմբերի 28-ին Գևորգ Դ կաթողիկոսի նախաձեռնությամբ և նրա անունով էլ կոչվել է: Ճեմարանի տնօրենը կաթողիկոսն էր, որը գործերը վարում էր ուսումնական խորհրդի և տեսչի միջոցով: Դասավանդող առարկաների թիվը հասնում էր 23-ի, որոնցից կրոնական առարկաները 9-ն էին: Հետզհետե կրոնական առարկաները կրճատվում են և դրանց տեղը գրավում են հայոց լեզվին ու հայոց պատմությանը նվիրված առարկաները: Սաների թիվը հասնում էր 200-300-ի: Ուսանողները մանկավարժական պրակտիկա էին անցկացնում հատուկ հենակետային դպրոցում՝ վարժոցում կամ Վաղարշապատի ծխական դպրոցներում: Ճեմարանը պահվում էր հիմնականում էջմիածնի վանքի եկամուտների և բարերարների նվիրատվությունների հաշվին: Հակառակ իր հոգևորական բնույթին, Գևորգյան ճեմարանում միշտ իշխել է աշխարհիկ ոգին:

Ճեմարանը խոշոր դեր է կատարել հայ մշակութային կյանքում: Այս դպրոցում դասախոսել են Կոմիտասը, Մ. Աբեղյանը, Հր Աճառյանը, Հ. Հովհննիսյանը և ուրիշներ:

- - -


Աղբյուր՝ http://TS-Blog.do.am


Vk ok
ԱՎԵԼԱՑՄԱՆ ԱՄՍԱԹԻՎ: 24.05.2012  
  ԴԻՏՈՒՄՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ: 5516