ՀԵՏԱՔՐՔԻՐ Է



ԹՈՓ ՏԱՍՆՅԱԿ
Շնորհավոր Մարտի 8
Էկրանի գեղեցիկ նկարներ (Մաս 2)
Սիրային նկարներ էկրանի համար
Էկրանի գեղեցիկ նկարներ (Մաս 1)
Էկրանի նկարների հավաքածու՝ ամառ
Լազարյան Ճեմարան
Հայկական ծիրան
Նկարներ, որոնց անհնար է անտարբերությամբ դիտել (34 նկար)
Արարատյան դաշտը իր հրաշքներով
Մարտի ության ծաղիկներ Ձեր էկրանի համար



Լազարյան Ճեմարան

1815թ. Մոսկվայի կենտրոնի Հայկական նրբանցքում բացվեց մի կրթօջախ՝ Լազարյան ճեմարանը, որը կառուցվել էր մեծահարուստ ազնվականներ, հայ ազգային-ազատագրական պայքարի երախտավորներ Լազարյանների միջոցներով ու նախաձեռնությամբ:

Ստեղծված լինելով որպես հայագիտական կենտրոն, հայ իրականության համար մասնագետներ պատրաստելու նախնական նպատակով, ծեմարանը ամբողջ Ռուսաստանում շատ շուտով դարձավ ժամանակի միակ արևելագիտական կենտրոնը, որը պատրաստում էր արաբերենի, պարսկերենի, թուրքերենի մասնագետներ:



Ճեմարանը գոյություն ունեցավ մինչև 1917 թվականը, որից հետո վերածվեց Մոսկովյան արևելագիտության ինստիտուտի, ճեմարանի շենքում սկսեց գործել հայկական մշակույթի տուն: Այս հանրաճանաչ մշակութային հաստատությունը գոյություն ունեցավ մինչև 1953 թվականը: Երբ շենքը նորից տրամադրվեց հայ ժողովրդին, մոտ 10 տարվա վերականգնման աշխատանքներից հետո Լազարյանների փառահեղ տեսք ստացած տունը նորից բացեց իր դռները: Այստեղ տեղավորված էին հայկական ԽՍՀ Նախարարների խորհրդի մշտական ներկայացուցչությունն ու հայ-ռուսական բարեկամության թանգարանը: Այնուհետև որոշում  կայացվեց Լազարյան ճեմարանի շենքում ստեղծել հայ-ռուսական բարեկամության թանգարան, և անմիջապես պարզ դարձավ, որ ապագա ցուցադրությունը պետք է սկսել Լազարյան ճեմարանին նվիրված համալիրից: Աշխատանքները տարվում էին ինչպես Մոսկվայում, այնպես էլ Երևանում, մասնավորապես Հայաստանի ազգագրության պետական թանգարանում, որի մասնաճյուղն է այդ նորաստեղծ թանգարանը: Հիմնական դժվարությունը կապված էր նյութեր հավաքելու հետ, բայց հաջողվեց գտնել բնօրինակ նյութեր, որոնց շուրջն էլ ձևավորվեց ցուցադրությունը: Դա, մասնավորապես, նախկինում Լազարյան ճեմարանի տպարանին պատկանող գրքերն են, որոնք տրամադրվեցին Ալ. Մյասնիկյանի անվան հանրապետական գրադարանի փոխանակման բաժնի կողմից: Հնարավոր եղավ ձեռք բերել ճեմարանի նախկին սաներ Վ. Տերյանի, Զ. Նասիլովի, Ի. Շտուցերի և այլոց մի շարք բնօրինակ նյութեր, բայց ցուցանշումների հիմնական մասը պատճենահանվեց Մատենադարանում, Շարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում, Երևանի, Մոսկվայի, Լենինգրադի պատմական արխիվներում, բուկինիստների խանությերում: Եվ տեղի ունեցավ հայ-ռուսական բարեկամության թանգարանի առաջին՝ <<Լազարյան ճեմարանի պատմություն>> մշտական ցուցադրության հանդիսավոր բացումը:

Նախկին Լազարյան ճեմարանի շենքը հետնապոլոնյան՝ Մոսկվայի աչքի ընկնող ճարտարապետական կոթողներից է, Հայկական նրբացքի զարդը: Նրա շինարարությունն սկսվել է 1812թ. ճարտարապետներ Պոդյաչևի և Պրոստակովի նախագծով: 1816թ. լրիվ պատրաստ էր կենտրոնական շենքը, իսկ 1823-ին նրան ավելացան կից շինությունները: Թանգարանը պատմում է լազարյանների ընտանիքի, նրանց մշակութային և տնտեսական բեղմնավոր գործունեության մասին: Առանձին հետաքրքրություն են ներկայացնում Եկատերինա II-ի, Ալեքսանդր II-ի՝ Լազարյաններին շնորհված հրովարտակներն ու շնորհակալագրերը, տոհմի ամենաակնառու ներկայացուցիչների շքեղ դիմակներն ու կիսանդրիները, փաստաթղթեր, որոնք արտացոլում են տոհմի գործնունեության ամենատարբեր կողմերը: Ցուցադրության երկրորդ՝ մեծ սրահը աբողջովին նվիրված է Լազարյան Ճեմարանի պատմությանը, սկսած նրա ստեղծման օրից մինչև 1921թ.:

Այցելուները ուշադրությամբ են ծանոթանում Լազարյան ճեմարանին երկրորդ և առաջին աստիճանի ուսումնական հաստատության կոչում տալը վավերացնող կառավարական փաստաթղթերին, ճեմարանի տպարանում հրատարակված գրքերին, աչքի ընկնող աշակերտներին և ուսանողներին տրվող բրոնզե մեդալին և շքանշանին: Ներկայացված են բնօրինակ լուսանկարներ, որոնք վերցված են լազարյան ճեմարանի 75-ամյակի առթիվ Փարիզում 1891թ. հրատարակված ալբոմից: Առանձին համալիրները պատմում են ճեմարանի թատրոնի, դասախոսների, ուսանողների, նրա տպագրական գործունեության, ռուս առաջադեմ մտավորականության հետ կապի, ճեմարանի՝ որպես արևելագիտական խոշոր կենտրոնի մասին:

- - -

Ընթերցեք նաև Հայկականը և Հայ Մեծերը բաժնի այլ գրառումներ:

Աղբյուր՝ http://TS-Blog.do.am


Vk ok
ԱՎԵԼԱՑՄԱՆ ԱՄՍԱԹԻՎ: 08.05.2012  
  ԴԻՏՈՒՄՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ: 10486