ՀԵՏԱՔՐՔԻՐ Է



ԹՈՓ ՏԱՍՆՅԱԿ
Շնորհավոր Մարտի 8
Էկրանի գեղեցիկ նկարներ (Մաս 2)
Սիրային նկարներ էկրանի համար
Էկրանի գեղեցիկ նկարներ (Մաս 1)
Էկրանի նկարների հավաքածու՝ ամառ
Լազարյան Ճեմարան
Հայկական ծիրան
Նկարներ, որոնց անհնար է անտարբերությամբ դիտել (34 նկար)
Արարատյան դաշտը իր հրաշքներով
Մարտի ության ծաղիկներ Ձեր էկրանի համար



Սայաթ-Նովայի քամանչան

Սայաթ-Նովային վերագրվող քամանչան, երկարատև ոդիսականից հետո 30-ական թվականներին հանգրվանել է Հայաստանի պատմության պետական թանգարանում: Բավականաչափ լավ պահպանված այդ հնագույն  երաժշտական գործիքը, որ զարդարված է սադաֆով, նրբագույն նախշերով, արվեստի իսկական գործ է և չէր կարող պատկանել շարքային մի աշուղի կամ սազանդարի: Սայաթ-Նովային իսկապես վայել քամանչա է դա, որից համարյա մինչև կյանքի վերջին տարիները անբաժան է մնացել <<խալխի նոքարը>>: Վրաց բանաստեղծ Գիորգի Լեոնիձեն հիշում է այսպիսի մի փաստ. Սայաթ-Նովայի ժամանակակից վրացի աբեղա Իոնե Խելեշվիլին էջմիածնից վերադառնալիս Հաղպատի վանքում հյուրընկալվում է տարեց վանականի՝ արդեն վաթսունն անց Սայաթ-Նովայի մոտ և երկար զրույցից ետո խորհուրդ է տալիս նրան հրաժարվել աշխարհիկ երգերից: <<Իմ վանահայրն էլ է խորհուրդ տվել հրաժարվել աշխարհիկ երգերից ու սազից(քամանչայից),- պատասխանում է ծեր բանաստեղծը,-բայց ես հետևյալ պայմանը դրի. քանի դեռ այս լարերը չեն կտրվել, ես նրանցից ձեռք քաշողը չեմ, որովհետև ինձ աբեղա ձեռնադրելու ժամանակ այս լարերը գրպանումս էին մնացել և ինձ հետ միասին օրհնվել են, ուստի նվագում եմ օրհնված լարերով >>...

Լսելով Աղա Մահմադ խանի Թիֆլիսի վրա արշավելու լուրը, Սայաթ-Նովան իր ընտանիքն ուղարկում է Մոզդոկ: Նրա ավագ որդի Մելիքսեթը իր հետ տանում է հոր <<Դավթարն>> ու քամանչան: Հետագա տարիներին ժառանգների ձեռքից-ձեռք անցնելով, վերջապես հանձնվում է Հայաստանի պատմության թանգարանին, ուր մինչև օրս էլ պահվում է:

- - -

Աղբյուր՝ http://TS-Blog.do.am


Vk ok
ԱՎԵԼԱՑՄԱՆ ԱՄՍԱԹԻՎ: 30.04.2012  
  ԴԻՏՈՒՄՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ: 3862