ՀԵՏԱՔՐՔԻՐ Է



ԹՈՓ ՏԱՍՆՅԱԿ
Շնորհավոր Մարտի 8
Էկրանի գեղեցիկ նկարներ (Մաս 2)
Սիրային նկարներ էկրանի համար
Էկրանի գեղեցիկ նկարներ (Մաս 1)
Էկրանի նկարների հավաքածու՝ ամառ
Լազարյան Ճեմարան
Հայկական ծիրան
Նկարներ, որոնց անհնար է անտարբերությամբ դիտել (34 նկար)
Արարատյան դաշտը իր հրաշքներով
Մարտի ության ծաղիկներ Ձեր էկրանի համար


Այս խմբում նյութերի քանակն է: 13
Կաթողիկոսին. Աստված օգնական, Վեհափառ Տեր

Արքեպիսկոպոսին. Աստված օգնական, Սրբազան Հայր

Եպիսկոպոսին. Աստված օգնական, Սրբազան Հայր

Վարդապետին. Աստված օգնական, Հայր Սուրբ

Աբեղային. Աստված օգնական, Հայր Սուրբ
Քահանային. Օրհնեցեք, Տեր Հայր

Հայկական ամենաընտիր միրգը Արարատյան դաշտում աճող ծիրանն է: Այս միրգն աճում է նաև ուրիշ կողմերում:

Բայց հնուց  եկող խոսք է, թե Արարատյան դաշտում աճածը  դշխո է, մյուս կողմերում աճողը ծիրանը՝ նաժիշտ: Հայկական ծիրանի անունով օտարները հայաստանն անվանում են ծիրանի երկիր: Հայոց ծիրանն աճում է հունիս-օգոստոսին: Մեր նախնիներն ասում էին , թե ծիրան ուտելով մարդ ազատվում է 12 այլազան հիվանդություններից:

Հայաստանում առաջին բույսերը հայտնվել են ջրի մեջ անհիշելի ժամանակներում, միլիոնավոր տարիներ առաջ, երբ մեր երկիրը ծածկված էր համատարած ջրով: Հետագայում, երբ ջրերն սկսել են քաշվել, բույսերը ցամաք են դուրս եկել և տարածվել ամենուրեք: Հայկական լեռնաշխարհում հարյուր հազարավոր անուն բույսեր են աճել, հազարամյակների ընթացքում դրանց մի զգալի մասը ոչնչացել է:

Ծառերը լինում են փշատերև ու սաղարթավոր: Հայաստանում հիմնականում աճում են սաղարթավորները, որոնք աշնանը տերևաթափ են լինում և նորից տերևակալում գարնանը:

Աստծուն լուր են տալիս, թե բա չես ասի՝ էապես ու էսպես, հայոց աշխարհում ամենքը խենթացել են, աշխատում են գիշոր ու ցերեկ, ո՛չ քնում են, ո՛չ հանգստանում, քո հաստատած կիրակին էլ ոտի տակ են տվել:


Աստված իր հրեշտակներից մեկին ուղարկում է երկիր: Հրեշտակը գալիս է Հայք և ի՜նչ տեսնի, մարդիկ այնպիսի խանդավառությամբ են աշխատում , որ թվում է, թե երջանկության շուրջպարի մեջ են ընկել և չեն ուզում դադար առնել:



Արարատյան դաշտը Հայկական լեռնաշխարհի ամենագողտրիկ հատվածն է: Ունի եռանկյունու ձև, տարածվում է Արաքս գետի միջին հոսանքի շրջանում: Հայկական ընդարձակ հարթավայրերից է, շրջապատված է Արագած, Արայի, Մեծ ու Փոքր Մասիսների լեռնագագաթներով և Գեղամա, Հայկական պար լեռնաշղթաներով: Ունի ավելի քան 200 կմ երկարություն և 20-45 կմ լայնություն, զբաղեցնում է 6600 կմ քառակուսի տարածություն: Բարձրությունը ծովի մակերևույթից 800-1000 մետր է: Արարատյան դաշտի միջով հոսում է Արաքս (Երասխ) գետը, որը դաշտը բաժանում է երկու մասի:

Հայաստանի Հանրապետությունը (ՀՀ) կազմավորվել է 1991 թվականի սեպտեմբերի 21-ին: Տարածությունը՝ 29,8 հազար կմ քառակուսի է: Բնակչությունը՝ 3 միլիոն: Բնակչության 98,5 տոկոսը հայեր են: Մայրաքաղաքը՝ Երևան: Պետական լեզուն հայերենն է: Հայաստանի Հանրապետությունում կա 953 գյուղ և 48 քաղաք:

ՀՀ տարածքը զբաղեցնում է Հայկական լեռնաշխարհի հյուսիսարևելյան ոչ մեծ մասը: Տարածությունը կազմում է երկրագնդի ցամաքի 0,02 տոկոսը, Ասիա աշխարհամասի՝ 0,7 տոկոսը: Ձգվում է հյուսիս-արևմուտքից հարավ-արևելք մոտ 360 կմ երկարությամբ: Արևմուտքից արևելք լայնությունը  մոտ 200 կմ է: 

Գևորգյան ճեմարանը հոգևոր բարձրագույն ուսումնական հաստատություն է. գտնվում է Էջմիածնում, բացվել է 1874 թ. սեպտեմբերի 28-ին Գևորգ Դ կաթողիկոսի նախաձեռնությամբ և նրա անունով էլ կոչվել է: Ճեմարանի տնօրենը կաթողիկոսն էր, որը գործերը վարում էր ուսումնական խորհրդի և տեսչի միջոցով: Դասավանդող առարկաների թիվը հասնում էր 23-ի, որոնցից կրոնական առարկաները 9-ն էին:

Հողին վրա ուրիշին
Տունը, որ դուն շինեցիր,
Քար է միայն, հող ու կիր:
Հողին վրա ուրիշին
Ծառը, որ դուն տնկեցիր,
Չի տար կյանքի հովանին:
Հողին վրա ուրիշին 
Լույսը, որ դուն վառեցիր,
Ցնորք է լոկ ոսկեծիր:
Հողին վրա ուրիշին
Սերը, որ դուն գրկեցիր,
Չի տաքացներ քու հոգին:
Եվ հողին մեջ ուրիշին 
Քու ոսկորները անտեր
Ցուրտեն հավետ կը մրսին:

Մուշեղ Իշխան

Սարդարապատի ճակատամարտը տեղի է ունեցել 1918 թվականի մայիսի 21-28-ը, Սարդարապատ կայանի (այժմ՝ ք. Արմավիր) շրջակայքում, հայկական կանոնավոր զորամասերի (աշխարհազոի աջակցությամբ) և թուրքական զորաբանակի միջև: Մայիսի 22-28-ը, 7 օր շարունակ, ղողանջել են Էջմիածնի Մայր տաճարի և Արարատյան դաշտի բոլոր գյուղերիեկեղեցիների զանգերը: Հայրենիքն իր որդիներին կռվի էր կանչում: Հայ ժողովուրդը շտապում էր պաշտպանելու իր հայրենիքի վերջին կտորը: Դա վճռորոշ ճակատամարտ էր հայ ժողովրդի համար:

1936 թվականի հոկտեմբերին Վիլյամ Սարոյանն իմանալով, որ իր լավագույն բարեկամը՝ Ռուբեն Մամուլյանը, որը գործերով դեռևս ամռանը մեկնել էր Թիֆլիս և Երևան, վերադարձել է, այցելում է նրան՝ Հայաստանի մասին տեղեկություններ իմանալու նպատակով: Ահա այստեղ էլ՝ Ռուբեն մամուլյանի հարկաբաժնում, Վ. Սարոյանը հանդիպում է Չարլի Չապլինին: Տեսնելով նրան՝ մի պահ կարկամում է և դռների արանքում որոշ ժամանակ կանգնած մնում: Ռ. Մամուլյանը, տեսնելով հայրենակցի շփոթմունքը, նրան ներս է հրավիրում և ծանոթացնում Չարլիի հետ:


1 2 >