ՀԵՏԱՔՐՔԻՐ Է



ԹՈՓ ՏԱՍՆՅԱԿ
Շնորհավոր Մարտի 8
Էկրանի գեղեցիկ նկարներ (Մաս 2)
Սիրային նկարներ էկրանի համար
Էկրանի գեղեցիկ նկարներ (Մաս 1)
Էկրանի նկարների հավաքածու՝ ամառ
Լազարյան Ճեմարան
Հայկական ծիրան
Նկարներ, որոնց անհնար է անտարբերությամբ դիտել (34 նկար)
Արարատյան դաշտը իր հրաշքներով
Մարտի ության ծաղիկներ Ձեր էկրանի համար



Իմաստուն մտքեր: Օրենք, ուժ, իրավունք, բռնություն [մաս 3]

Հաճախ օրենքը  թույլատրում է այն, ինչ թույլ չի տալիս պատիվը: [Սորեն]

Երբ զգալիորեն փոխվում են ժամանակները, այնժամ որոշ օրենքների փոփոխության անհրաժեշտություն է առաջանում: [Վոլտեր]

Օրենքը պետք է լինի խիստ, իսկ մարդիկ ներողամիտ: [Վովենարգ]

Խիղճը օրենքների օրենքն է: [Լամարթին]

Համընդհանուր օրենքը՝ օրենքների օրենքը հաջորդականության օրենքն է. քանզի վերջին հաշվով ի՞նչ է ներկան, եթե ոչ անցյալի ընձյուղը: [Ուիթմեն]

Որտեղ վերջանում են օրենքները, այնտեղ սկսվում է բռնակալությունը: [Փիթ]

Չկա ավելի արդար օրենք, որպեսզի միշտ ոճրագործը ինքը կործանվեր թրից: [Օվիդիոս]

Չափից դուրս թույլ օրենքներին ենթարկվում են հազվադեպ, իսկ չափից դուրս խիստ օրենքները հազվադեպ են ի  կատար ածվում: [Ֆրանկլին]

Պատիժը հանցանքին հատևում է կրկնախոս: [Հորացիոս]

Որտեղ իշխում է ուժը, այնտեղ օրենքն անզոր է: [Մաքսվել]

Ներելն ավելի արիություն է, քան պատժելը: [Գանդի]

Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ: [Գանդի]


Դատավորների չափավորությունը՝ սեր է դեպի իրենց բարձր դիրքը: [Լառոշֆուկո]

Մարդիկ դատապարտում են անարդարությունը ոչ այն պատճառով, որ ատում են, այլ վախենում են, թե կվնասի իրենց շահերին: [Լառոշֆուկո]

Հանցանքներ կան, որոնք իրենց փայլով, ծավալով և բացառիկությամբ մեր աչքին դառնում են ներելի, նույնիսկ պանծալի. պետական գանձարանի կողոպուտը անվանում են ճարպկություն, իսկ օտար հողերի անարդար զավթումը՝ նվաճում: [Լառոշֆուկո]

Կենտրոնացում ահա թե որն է ուժի գաղտնիքը: [Էմերսոն]

Լավ արարքում միշտ էլ կա թե բարություն և թե ուժ այն կատարելու համար: [Մոնտեսքյո]

Իշխանավորները իրենց երկար ձեռքերով հաճախ նվազ վտանգավոր են, քան նրանց կարճ ձեռքերով սենեկասպասավորները: [Լիխտենբերգ]

Նրանց ուժը,  ովքեր կառավարում են, իրականում ոչ այլ ինչ է, եթե ոչ ուժը նրանց, ովքեր թույլ են տալիս կառավարել իրենց: [Ռեյնալ]

Իշխանության միակ առավելությունն այն է, որ նա կարող է բարերարություն անել բոլորին: [Գրասիան]

Գերագույն իշխանության թուլությունը ժողովրդական աղետներից ամենասարսափելին է: [Նապոլեոն I]

Իշխելով ուրիշներին, մարդը կորցնում է սեփական ազատությունը: [Բեկոն]

Շողոքորթում են նրա համար, որ իշխեն հնազանդության քողի տակ: [Չեստերֆիլդ]

Եթե ուժը միանա արդարության հետ, հապա ի՞նչը կարող է լինել հզոր այդ միությունից: [Էսքիլես]

Որտեղ իշխում է ուժը, այնտեղ օրենքն անզոր է: [Մենանդրոս]

Կյանքում եթե անգամ բարձր դիրք ես զբաղեցնում, բոլորի հետ հավասարի նման եղիր: [Մենանդր]

Նրանց, ովքեր հրապուրում են մարդկանց նվաճելու աշխարհը, հարկավոր չէ ոչ արդարություն, ոչ գթասրտություն: [Բայրոն]

Սեփական ուժի գիտակցությունը մեծացնում է այն: [Վովենարգ]

Տոկունության մեջ ավելի ազնվություն կա, քան ուժի: [Ռեսքին]

- - -

Աղբյուր՝ TS-Blog.do.am


Vk ok
ԱՎԵԼԱՑՄԱՆ ԱՄՍԱԹԻՎ: 21.06.2012  
  ԴԻՏՈՒՄՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ: 3090